Հողամասից մինչև սեփականության վկայական

Հողամասից մինչև Տան վկայական. Տուն կառուցելու ուղեցույց (2026 թ. նորմերով)

Սեփական տուն ունենալու երազանքը Հայաստանում սկսվում է ոչ թե առաջին քարը դնելով, այլ իրավական և ճարտարապետական գործընթացով: 2024 թվականից սկսած՝ համայնքային գլխավոր հատակագծերի հաստատումից հետո, խաղի կանոնները դարձել են ավելի հստակ, բայց նաև ավելի պահանջկոտ: Եթե դուք նոր եք հողամաս ձեռք բերել կամ պատրաստվում եք կառուցապատման, այս ուղեցույցը կօգնի ձեզ խուսափել տուգանքներից և անդառնալի սխալներից:

Փուլ 1. Հողամասի ընտրություն և նախապատրաստական աշխատանքներ

Մինչ նախագծմանը անցնելը, դուք պետք է ունենաք ձեր ձեռքի տակ հողամասի «անձնագիրը»:

Կադաստրային տվյալների ճշգրտում

Շատերը սխալվում են՝ կարծելով, թե սեփականության վկայականում նշված քառակուսի մետրերը բավարար են: Նախագիծը սկսելուց առաջ պարտադիր է Կադաստրի կոմիտեից ձեռք բերել քարտեզի հարակից հատվածը և հողամասի ստույգ կոորդինատները: Սա կարևոր է երկու պատճառով.

  1. Սահմանների ճշգրտում. Հաճախ փաստացի ցանկապատը չի համընկնում իրավական սահմանի հետ:
  2. Նախագծի տեղադրում. Ճարտարապետը պետք է տունը տեղադրի այնպես, որ այն չխախտի հարևան հողերի սահմանները և համապատասխանի փողոցից ունեցած հեռավորությանը:

Փուլ 2. Իրավական գործընթացի սկիզբ. urban-permits.e-gov.am

Հայաստանում այլևս կարիք չկա թղթային դիմումներով այցելել համայնքապետարաններ: Ողջ գործընթացը կատարվում է urban-permits.e-gov.am հարթակի միջոցով:

Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք)

Սա ձեր առաջին պաշտոնական քայլն է: Դուք "Ձև 1-1"-ով դիմում եք համայնքին՝ հարցնելով. «Ի՞նչ կարող եմ կառուցել իմ հողի վրա»:

Համայնքը ձեզ տրամադրում է Նախագծման թույլտվության, որտեղ ամրագրված են լինելու.


Փուլ 3. 2024 թ. նոր նորմերը. ինչ պետք է իմանալ գոտիավորման մասին

2024-ից գործող նոր հատակագծերը սահմանում են խիստ գործառնական գոտիավորում: Սահամանափակումերը կարող են տարբերվել կախված տեղից, որոնց մասին կարող եք տեղեկանալ ձեր խոշորացված համայնքից։ Որպես օրինակ կվերցնենք Կոտայքի մարզ, Առինջ գյուղի մեծամասնություն կազմող ԲՆԿԳ-1/1 Ցածրահարկ բնակելի տնամերձերով կառուցապատման գոտին։ Եթե ձեր հողամասը գտնվում է այս ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում, ապա պետք է հաշվի առնեք հետևյալ սահմանափակումները։

1. Հարկայնություն և ծավալ

Այսուհետ առանձնատների համար թույլատրելի առավելագույն ծավալը սահմանվում է.

Եթե դուք պլանավորում էիք 4-հարկանի դղյակ, ապա նոր նորմերով դա հնարավոր չի լինի հաստատել այստեղ:

2. Կառուցապատման տոկոս և հեռավորություններ


Փուլ 4. Նախագծում և փորձաքննություն

Երբ ունեք Նախագծման թույլտվությունը, գործի է անցնում ճարտարապետը: Այստեղ ժամանակն ու որակը կախված են նրանից, թե ինչ նախագիծ եք ընտրում:

Տիպային թե անհատական նախագիծ

Պարտադիր բաղադրիչներ

Նախագիծը միայն գեղեցիկ նկար չէ: Այն պետք է ներառի.

  1. Ճարտարապետական մաս
  2. Կոնստրուկտորական մաս (ամրաններ, բետոնի մակնիշ)
  3. Ինժեներական մաս (սա հնարավոր է անել նաև հետագա անկախ փուլերով՝ ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրականության և գազի ներքին ցանցեր)

Փորձաքննություն

Պատրաստի նախագիծը պետք է ներկայացվի լիցենզավորված փորձաքննող կազմակերպությանը: Նրանք ստուգում են՝ արդյոք ճարտարապետը և կոնստրուկտորը չեն սխալվել, և արդյոք տունը սեյսմակայուն է:


Փուլ 5. Շինարարության թույլտվություն և 300 քմ-ի շեմը

Նախագիծը և փորձաքննության եզրակացությունը այլ փաստթղթերի հետ "Ձև 2-1"-ով վերբեռնվում են urban-permits.e-gov.am համակարգ: Վճարում եք տեղական տուրքը և ստանում շինթույլտվությունը:

Ուշադրություն. 300 քմ-ից ավել մակերեսի դեպքում.

  1. Պարտադիր կապալառու. Դուք չեք կարող պարզապես «Ձեր ուժերով» կառուցել. դուք պետք է առնվազն պաշտոնական պայմանագիր ունենաք լիցենզավորված շինարարական ընկերության հետ:
  2. Տեխնիկական հսկողություն. Տեխհսկողը կրում է պատասխանատվություն յուրաքանչյուր շեղման համար:

Փուլ 6. Շինարարություն և վերահսկողություն

Շինարարությունը սկսելուց 3 օր առաջ "Ձև 2-5"-ով դիմում եք համայնքին տեղեկացնելու համար։ Շինարարությունը սկսելիս ձեր թիմում պետք է լինեն հետևյալ անձինք.

Յուրաքանչյուր փուլից հետո (հիմքի լցում, ծածկի տեղադրում և այլն) կազմվում են ծածկված աշխատանքների ակտեր: Առանց այս ակտերի դուք հետագայում չեք կարողանա ստանալ ավարտական ակտ:


Փուլ 7. Ավարտական ակտ և գույքի գրանցում

Երբ տունը պատրաստ է (արտաքին պատերը, տանիքը, դռներն ու պատուհանները տեղադրված են), սկսվում է վերջնական փուլը.

  1. Չափագրում Կադաստրի կոմիտեյի կողից որակավորված Չափագրողը տեղում չափագրում է իրականացնում, ստուգում շեղումները, կազմում և մուտքագրում համապատասխան փաթեթը Կադաստր:
  2. Դիմում համայնքին Ձև 3-2-1. Ներկայացնում եք չափագրման փաթեթը, շինարարական մատյանները, ունդունող հանձնաժողովի ակտը, հեղինակային և տեխհսկողի պայմանագրերն ու եզրակացությունը:
  3. Ավարտական ակտ Ձև 3-3-1. Համայնքի ներկայացուցիչները այցելում են, չափագրում տունը և հաստատում, որ այն համապատասխանում է նախագծին:
  4. Կադաստրային գրանցում. Ավարտական ակտի հիման վրա Կադաստրի կոմիտեն ձեզ տալիս է նոր սեփականության վկայական, որտեղ արդեն նշված է ձեր բնակելի տունը:

Ամփոփում. կարևոր խորհուրդներ նորեկներին

Տուն կառուցելը բարդ է, բայց ճիշտ պլանավորման դեպքում այն դառնում է հաճելի գործընթաց: Սկսե՛ք ճիշտ հիմքերից:


Ունե՞ք հարցեր կոնկրետ ձեր հողամասի վերաբերյալ: Գրեք մեզ կամ այցելեք մեր գրասենյակ խորհրդատվության համար:



Բնակելի Տուն A5

Բնակելի Տուն A5

Կառուցվող
Հող AM19-24/3

Հող AM19-24/3

Վաճառված
Հող AM19-22

Հող AM19-22

Վաճառված
Բնակելի Տուն V1

Բնակելի Տուն V1

Կառուցվող