Եկամտահարկի վերադարձի պայմանները
Անշարժ գույքը հնարավոր է ձեռք բերել հիփոթեքային վարկով և եկամտահարկի վերադարձի պայմաններով անմիջապես կառուցապատողից:
Թաունհաուս թե՞ բնակարան
Երկուսի միջև ընտրությունը կախված է Ձեր անձնական նախասիրություններից, ապրելակերպից և առաջնահերթություններից: Այս գրառման մեջ անդրադարձել ենք թաունհաուսների դրական և բացասական կողմերին:
Հիփոթեքի Տոկոսի Չափով Եկամտային Հարկի Վերադարձ
Ովքե՞ր կարող են օգտվել
Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից (բանկից) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը չգերազանցող չափով`
եթե բնակարանը ձեռք է բերվում ՀՀ-ում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, կա´մ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում պետությունից կամ համայնքից, և բնակարան ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը
եթե անհատական բնակելի տունը ձեռք է բերվում ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից, և անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը
եթե ՀՀ տարածքում կառուցվում է անհատական բնակելի տուն:
Եկամտահարկի վերադարձից կարող են օգտվել 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ միայն մեկ հիպոտեկային վարկի պայմանագրի մասով:
Անհրաժեշտ փաստաթղթերը
Առաջին անգամ ներկայացվող փաստաթղթեր
Առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն պետք է հարկային մարմին ներկայացնի պահանջվող փաստաթղթերը առձեռն: Սակայն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին փոստային ծառայության միջոցով ուղարկել հետևյալ փաստաթղթերը`
եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված դիմում
ID քարտ / Անձնագիր / Սոց․ քարտ՝ վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ
վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը
հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը
կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն
բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ բնակարան կամ անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր
անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում՝ աշխատավարձի և դրանից վճարված եկամտային հարկի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք: