Ընդհանուր Դրույթներ և Պայմաններ

Սահմանումներ

1. Կայքը կամ Haus.am՝
«Հաուս ԱՄ»
ՀՀ, ք. Երևան, Ադոնց 14

2. Հաճախորդ՝
Ցանկացած անձ, ով օգտվում է Ընկերության կայքից:

3. Կայք՝

Ընկերության ինտերնետային կայք՝ haus.am:

4. Պայմաններ՝ 

Կայքից, հեռախոսային հավելվածից օգտվելու, Պատվեր գրանցելու կանոնները, ինչպես նաև Կայքում կիրառվող անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը:


1. Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը

 

1.1 Հավաքագրվող անձնական տվյալները.
Haus.am-ը իր հարթակում կարող է հավաքագրել հետևյալ անձնական տվյալները.

Հեռախոսազանգի միջոցով Պատվեր գրանցելու դեպքում.
● Հաճախորդի անունը և/կամ ազգանունը,
● Հաճախորդի հեռախոսահամարը,
● Հաճախորդի հեռախոսահամարը,
● Հաճախորդի IP հասցեն,
● Վճարման միջոցի մասին ինֆորմացիա, եթե վճարումը կատարվում է առցանց:
● Հաճախորդի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն

1.2 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ միջոցներով.
● Կայքում բացում է օգտատիրոջ հաշիվ /լրացնում է Կայքում գրանցվելու հայտ/,
● Երբ Հաճախորդը ուղղակի այցելում է Ընկերության կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում):
Վերոնշյալ հայտերը փաստացի լրացնելու կամ հեռախոսազանգով տվյալները տրամադրելու դեպքում համարվում է, որ Հաճախորդը տվել է իր համաձայնությունը իր անձնական տվյալները մշակելու համար: Հաճախորդի կողմից տրված համաձայնությունը հանդիսանում է այն իրավական հիմքը, որի ուժով Ընկերությունը մշակում է վերջինիս տվյալները: Անձնական տվյալները Ընկերությանը հասանելի են լինում այն պահից սկսած, երբ Հաճախորդը լրացնում է հայտերը, մինչև բաժանորդագրությունը դադարեցնելու պահը:
Հաճախորդի տվյալները կուտակվում են տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս: Բաժանորդագրության դադարեցման հայտը Հաճախորդի կողմից ուղարկվելուց անմիջապես հետո վերջինիս անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Հաճախորդը այցելում է Կայք:

1.3 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ նպատակներով.
● Հաճախորդի հետ կապ հաստատելու համար՝ մատուցվող ծառայությունների առնչությամբ,
● Գովազդային արշավներ կազմակերպելու համար, այդ թվում նաև այնպիսիք, որոնք Ընկերությունն իրականացնում է իր Գործընկերների հետ համատեղ,
● Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
● Սպասարկման որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև Կայքի բարելավման համար:
Բացի վերոնշյալից, Հաճախորդի անձնական տվյալները կարող են մշակվել ուղարկվող մարքեթինգային հաղորդագրությունները անհատականացնելու համար: Նշված նպատակով Ընկերությունը ուղարկում է համապատասխան մարքեթինգային հաղորդագրություններ (այդ թվում էլ. փոստով, փոստով, հեռախոսով, բուկլետների միջոցով, կարճ հաղորդագրությամբ կամ առցանց գովազդով) ինչպես իր կողմից, այնպես էլ վերջինիս գործընկերների կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: Առցանց գովազդը կարող է ցուցադրվել Կայքում և գործընկերների ինտերնետային կայքերում, ինչպես նաև առցանց լրատվամիջոցներով:
Նման տեղեկատվություն չստանալու համար Հաճախորդը պետք է տեղեկացնի Ընկերությանը դրանցից հրաժարվելու մասին՝ զանգահարելով Ընկերության հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@haus.am հասցեով կամ փոստային նամակ Ընկերության հասցեով:

1.4 Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց.
Ընկերությունը Հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի փոխանցում այլ անձանց
Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր Պայմաններով որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես Ընկերության աշխատակիցները: Սույն կետում նշված անձինք Հաճախորդի անձնական տվյալները իրենց փոխանցվելու նպատակը իրականացնելուց հետո պարտավոր են ջնջել Հաճախորդի տվյալները: Այնուամենայնիվ, Հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

1.5 Հաճախորդի իրավունքները կապված անձնական տվյալների մշակման հետ.
Հաճախորդն իրավունք ունի դիտել և խմբագրել Ընկերության կողմից հավաքագրված անձնական տվյալները: Դա իրականացնելու համար վերջինս կարող է կապ հաստատել Ընկերության հետ Պայմաններում նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Նամակը կամ զանգը ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ քան 10 /տասը/ օրվա ընթացքում Ընկերությունը Հաճախորդին է տրամադրում իր կողմից մշակվող անձնական տվյալները: Այն դեպքում, երբ դրանցում առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն Հաճախորդն իրավունք ունի պահանջել 5 /հինգ/ աշխատանքային օրվա ընթացքում ուղղել/խմբագրել դրանք:
Հաճախորդը նաև իրավունք ունի Ընկերությունից պահանջել ջնջել մշակված անձնական տվյալները, եթե սպառվել են անձնական տվյալները մշակելու պատճառներն ու այն նպատակները, որոնց համար անձնական տվյալները ի սկզբանե հավաքագրվել են:
Հաճախորդը կարող է ցանկացած պահի պահանջել դադարեցնել իր անձնական տվյալների մշակումը: Այս մասով պետք է հաշվի առնել, որ անձնական տվյալների մշակումը դադարեցնելը կարող է հանգեցնել որոշակի գործողություններ կատարելու կասեցման, կամ առհասարակ Կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու անհնարինության: Բաժանորդագրությունը դադարեցվելուց հետո Հաճախորդի տվյալները կարող են պահպանվել ևս 1 տարի:

1.6 Տվյալների պահպանումը.

Հաճախորդի անձնական տվյալները առավել ապահով պահպանելու համար փոխանցվում են ԱՄՆ-ում գործող ընկերության սերվերին և պահվում են այնտեղ:


2.1 Վաճառքի ըդհանուր պայմանները

Ցանկացած դեպքում Ընկերությունը իրավունք ունի որոշակի անձանց չմատուցել իր կողմից տրամադրվող ծառայությունները, առանց որևէ լրացուցիչ բացատրության:

2.2 Առցանց վճարում
Առցանց վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում Հաճախորդը կարող է դիմել Ընկերությանը՝ զանգահարելով Ընկերության հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@haus.am հասցեով:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի վճարումների ուշացման, չեղարկման, ինչպես նաև վճարային այլ խնդիրների դեպքում։

2.4 Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)
Եթե Հաճախորդը գրանցված է Կայքում, ապա պարբերաբար կստանա նամակներ Haus.am-ի կողմից: Հաճախորդը կարող է հրաժարվել այդ նամակների ստացումից սեղմելով «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը գտնվում է ստացած նամակում, որից հետո վերջինս այլևս չի ստանա նամակներ Haus.am-ի կողմից: Այդ դեպքում միակ նամակը, որը Հաճախորդը կստանա Haus.am-ի կողմից, կլինի Պատվերի հաստատման նամակը:

2.5 Ապրանքի արժեք
Չնայած նրան, որ Կայքում թարմացումները կատարվում են յուրաքանչյուր օր, Կայքում կարող են լինել ապրանքների/ծառայությունների գների պարբերական փոփոխություններ:
Haus.am-ը պատասխանավություն չեն կրում վերը նշված գործողությունների արդյունքում Հաճախորդի մոտ առաջացած լրացուցիչ վճարային պարտավությունների, ինչպես նաև Հաճախորդի կողմից այլ բողոքի դեպքում։

2.6 Հեղինակային իրավունքի պաշտպանություն
Կայքում առկա ողջ տեղեկատվությունը ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ Կայքի դիզայնը, տեսաձայնագրությունները, տեքստերը, գրաֆիկ պատկերները, լոգոները, ծրագիրը, պատկանում են Ընկերությանը կամ իր գործընկերներին՝ հեղինակային իրավունքով, կամ վերջիններս ունեն դրանք օգտագործելու համապատասխան լիցենզիա կամ այլ իրավական հիմք: Վերոնշյալ մտավոր սեփականության օբյեկտները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ընկերության կողմից մատուցվող ոչ մի ծառայություն չի կարող վերարտադրվել, կրկնօրինակվել, վաճառվել կամ վերավաճառվել՝ առանց Ընկերության ուղղակի գրավոր համաձայնության:

3. Այլ դրույթներ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների համար:
Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով տարբերակների նկատմամբ: Կողմերի միջև ծագող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:
Կողմերի միջև առաջացած վեճերի լուծումը ենթակա է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին:
Պայմանները կարող են թարմացվել ցանկացած ժամանակ՝ դրանք Կայքում հրապարակելու միջոցով: Թարմացված տարբերակը հրապարակելուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Պայմանների փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն:

Պայմանները կարող են թարմացվել ցանկացած ժամանակ՝ դրանք Կայքում հրապարակելու միջոցով: Պայմանների փոփոխության վերաբերյալ հաճախորդը ստանում է համապատասխան ծանուցում:
Պայմանների փոփոխության վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Պայմանների փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն: Ամեն դեպքում Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել Կայքի կողմից մատուցվող ծառայություններից և պահանջել ջնջել իր անձնական տվյալները Ընկերության սերվերային համակարգից: