Թաունհաուս թե՞ բնակարան

Թաունհաուս թե՞ բնակարան

Երկուսն էլ ունեն առավելություններ և թերություններ: Երկուսի միջև ընտրությունը կախված է Ձեր անձնական նախասիրություններից, ապրելակերպից և առաջնահերթություններից: Այս գրառման մեջ կանդրադառնանք թաունհաուսների դրական և բացասական կողմերին:

Թաունհաուսի առավելությունները

  1. Ավելի մեծ տարածք

    Թաունհաուսները հիմնականում ավելի շատ բնակելի մակերես են ունենում, քան բնակարանները: Հաճախ լինում են մի քանի հարկանի և կարող են ներառել նկուղ, այգի, ավտոկայանտեղ և բակ՝ Ձեզ ավելի շատ տարածք տրամադրելով զոնավորված հատակագծման, կահույքի և իրերի տեղավորման, ինչպես նաև բացօթյա հանգստի համար:

  2. Առանձնացվածություն

    Թաունհաուսները բնակարանների համեմատ ավելի քիչ ընդհանուր պատեր ունեն հարևանների հետ, ինչը հնարավորություն է տալիս հեռու և առանձնացված լինել անցանկալի աղմուկից ու վայելել կյանքը առանց այն մտքի, որ վերևից Ձեզ կջրեն:

  3. Բացօթյա տարածք

    Շատ թաունհաուսներ ունեն առանձնացված բացօթյա տարածքներ՝ այգի, պատշգամբ, տեռասա, ամառային խոհանոց, ինչը իդեալական է բակային խաղերի, խորովածի կամ պարզապես մաքուր օդը վայելելու համար: Թաունհաուս ընտրողների մեծամասնությունը հողամաս ունենալը համարում են անփոխարինելի։

  4. Սեփականություն

    Թաունհաուսների ամբողջ հողամասը հիմնականում սեփականությամբ պատկանում է Ձեզ, և ի տարբերություն բնակարանների, ժամանակի ընթացքում դուք կարող եք մեծացնել, ձևափոխել գույքի կառուցապատված տարածքը անհրաժեշտության դեպքում համայնքից ստանալով շինթույլտվություն:

  5. Համայնք

    Թաունհաուսներից և բնակելի տներից կազմված համայնքները բնակիչների շրջանում հաճախ նպաստում են համայնքի ավելի ուժեղ զգացողությանը, քանի որ նրանք ավելի փոքր և ավելի համախմբված են լինում, քան խոշոր բնակելի համալիրները: Սա առավել ակնհայտ է նորակառույց թաղամասերում, որտեղ համախմբվում են սոցիալական կարգավիճակով իրար ավելի մոտ բնակիչներ, շատ դեպքերում նաև նույն ոլորտից՝ ծրագրավորողներ, բժիշկներ և այլն։

  6. Գին

    Թաունհաուսները ավելի հեռու լինելով քաղաքային խիտ բնակեցված թաղամասերից սովորաբար 1քմ-ի արժեքով զգալիորեն էժան են։ Այսինքն միևնույն արժեքով կարող եք գնել շատ ավելի մեծ մակերեսով թաունհաուս։

Գործոններ, որ պետք է հաշվի առնել:

  1. Նվազագույն արժեք

    Թաունհաուսները մեծ մակերեսների պատճառով սովորաբար ընդհանուր գնով ավելի բարձր արժեքից են սկսվում, քան բնակարանները։ Այս գործոնը միշտ պետք է դիտարկել Ձեզ անհրաժեշտ մակերեսների համեմատության մեջ։

  2. Սպասարկում

    Սեփականության հետ գալիս է պատասխանատվությունը: Դուք պատասխանատու կլինեք տան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեսքի պահպանման համար, ինչը կարող է ծախսատար և ժամանակատար լինել: Սակայն սա շատերը հաճույքով են անում։

  3. ժամանց

    Բազմաբնակարան բնակելի համալիրների համեմատ այս թաղամասերը կարող են ունենալ ավելի քիչ հարմարություններ, ինչպիսիք են ֆիթնես կենտրոնները, հասարակական լողավազանները կամ սրճարանները:

  4. Հասանելիություն

    Քաղաքամերձ կամ քաղաքից դուրս ապրելը պարտադրում է նախապես քարտեզով հաշվարկել աշխատանքի և այլ անհրաժեշտ տեղեր գնալու հարմարությունն ու տևողություն: Քաղաքի հակառակ կողմ հասնելու համար կարևոր է հաշվի առնել մայրուղիների առկայությունը։

Այս կետերի վրա զգալիորեն ազդել են վերջին տարիներին տարածում գտած հեռակա աշխատանքի, ինչպես նաև ապրելակերպի, ընտանեկան առանձնացվածության, և այլ սոցիալական և քաղաքաշինական գործոններ։

Ի վերջո, թաունհաուսի և բնակարանի միջև ընտրությունը կախված է ձեր նախասիրություններից, բյուջեից և երկարաժամկետ ծրագրերից: Հաշվի առեք, թե որ գործոններն են առավել կարևոր Ձեր և Ձեր ընտանիքի համար, նախքան ընտրություն կատարելը:


Բնակելի Տուն A5

Բնակելի Տուն A5

Կառուցվող
Բնակելի Տուն V1

Բնակելի Տուն V1

Կառուցվող